Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած

Դեկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Գազել» մակնիշի բեռնատարին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով  «Nissan Sunny»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Related posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել