Ավստրիայում հորդառատ անձրևներ են, ջրհեղեղ, սողանք

Ավստրիայի ալպյան շրջաններում հորդառատ անձրևներ են, Վիեննայի որոշ շրջաններ հայտնվել են ջրի տակ։ Մայրաքաղաքում հանգստյան օրերին տեղումների քանակը  ռեկորդային է վերջին 130 տարվա ընթացքում: Միայն շաբաթ օրը մայրաքաղաքի հրշեջ-փրկարարներն ավելի քան 450 ահազանգ են ստացել։

Երկրի մի շարք շրջաններում հորդառատ անձրևներն ու քամու պոռթկումները լրջորեն վնասել են տրանսպորտային ենթակառուցվածքները։

Լեռնադահուկային Սենտ Անտոն քաղաքը ուժեղ սողանքի հետևանքով հայտնվել է ցեխի և մանրախիճի մեջ: Հարյուրավոր մարդիկ աշխատում են ճանապարհների և նկուղների մաքրման ուղղությամբ։

Աղբյուր՝ 1lurer.am

Related posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել