Ավանեսյանը՝ Բագրատ Գալստանյանի դեմ խմբային հայց ներկայացնելու իր առաջարկի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար Բագրատ Գալստանյանի դեմ խմբային հայց ներկայացնելու իր ֆեյսբուքյան առաջարկին: Նախարարը նշել է` որպես ժողովրդի մաս կազմող անհատ՝ իրեն վիրավորված է զգում ժողովրդի հասցեին Գալստանյանի անպարկեշտ արտահայտություններից: Ավանեսյանն ասել է, որ իր նման հազարավոր մարդիկ են վիրավորվել Գալստանյանի՝ 4 ամիս առաջ արված արտահայտություններից:

«Մարդը քրեակատարողական հիմնարկում է, և գուցե նաև դա է եղել, որ շատ, էսպես, ավելի ներողամիտ ենք գտնվել, բայց պարզվեց, որ անձը շատ հեշտությամբ դատի է տալիս, ընդհանուր առմամբ խոսքի ազատության ճնշման փորձեր են արվում, և իհարկե հակադարձ պետք է նաև դիրքորոշում ձևավորել և արտահայտել, կարծում եմ»,- ասել է Ավանեսյանը:

Հիշեցնենք՝ Ավանեսյանն օրեր առաջ տեղեկացրել էր, որ նախաձեռնում են խմբային հայց Բագրատ Գալստանյանի դեմ:

Related posts

Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Գալյան

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա