Ավանդական մեթոդներով գյուղատնտեսություն վարելը խնդրահարույց է դառնում. Գնել Սանոսյան


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքների ու հարակից գյուղերի գյուղացիական տնտեսությունների ջրազրկման վտանգով:
«Ջրօգտագործող ընկերություններին բավարար տեխնիկա ենք տրամադրել, որպեսզի հնարավոր աշխատանք կատարեն եղած առուների մաքրման համար, որ ջրի կորուստները նվազեցնենք»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նշել է, որ գերատեսչությունն այդ ուղղությամբ ահռելի աշխատանքներ է կատարում, բայց խոստովանել է, որ դա բավարար չէ:

«Մի կողմից համակարգը շատ մեծ քայքայվածություն ունի, խնդիրը լուրջ է, մեծ ներդրումներ է պահանջում, մյուս կողմից էլ՝ կլիմայական պայմաններն ամիս-ամիս փոխվում են՝ բացասական առումով: Ավանդական մեթոդներով գյուղատնտեսություն վարելը խնդրահարույց է դառնում»,- հավելել է նախարարը:

Մանրամասները` տեսանյութում:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա