ԱՍՀ նախարարությունը ներկայացրել է փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է ոլորտային մի քանի փոփոխությունների, որոնք կգործեն այս տարվանից։

  • Հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացվել է՝ 68 000 ՀՀ դրամից 75 000 ՀՀ դրամ։
  • Հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը։ Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան խնամքի նպաստ՝ անկախ հաշվառման վայրից։
  • Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերափոխի հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։
  • Հոկտեմբերի 1-ից գործարկվելու է ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգը․ ըստ այդմ կվերանայվեն գնահատման բնութագրիչները, կհստակեցվեն ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը, կներդրվեն աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին