Ասադը լքել է Սիրիան անհայտ ուղղությամբ. Reuters

Reuters գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին, պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում ռազմական գործողությունների ֆոնին լքել է մայրաքաղաք Դամասկոսը ու հեռացել «անհայտ ուղղությամբ»:
«Ասադը նստել է ինքնաթիռ ու հեռացել Դամասկոսից՝ թռչելով անհայտ ուղղությամբ»,- գործակալությանը հայտնել է Սիրիայի բանակի երկու բարձրաստիճան սպա:
Կիրակի գիշեր թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ սիրիացի զինյալները վերահսկում են Հոմս քաղաքի կենտրոնը:
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնել է, որ զինյալները, մտնելով Հոմս, գրավել են քաղաքի բոլոր շրջանները:
Հոմսից մինչև Դամասկոս ուղիղ գծով շուրջ 150 կիլոմետր է:

Related posts

Ջրաձորի 30/40 ընտրատեղամասում 18:00-ի դրությամբ քվեարկել է 260 ընտրողից 155-ը

Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները

17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 տոկոսը