Առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ

Ապրիլի 7-ին՝ ժամը 22։19-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը ՄՓՎ պետի գլխավորությամբ:

Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության, տրանսպորտի բաժնի և ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի հենապատի սկզբնամասում, գետի ջրի հոսքը առաջացրել է հողաշերտի սահք՝ մոտ 27 խ.մ, մոտ 13 ք.մ ասֆալտապատ շերտը մնացել է առանց հողային զանգվածի հիմքի․ առկա է փլուզման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածը: Ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Մարզային ոստիկանության ծառայողների կողմից սահմանվել է հերթապահություն:

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում