Առաջին անգամ տեղի է ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի դպրոցական մրցաշար

Արագածոտնի մարզի 69 միջնակարգ դպրոցների թիմեր սեպտեմբերի 25-ին մասնակցել են առաջին անգամ անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին։

Մրցաշարն անցկացվել է Աշտարակ համայնքի Արագածոտն և Նոր Եդեսիա բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածում։
Ինչպես հայտնել են Արագածոտնի մարզպետարանից, հեծանվավազքը մեծ խանդավառություն է առաջացրել աշակերտների շրջանում։

Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝

1-ին տեղ Մելիքգյուղի միջնակարգ դպրոց

2-րդ տեղ Ագարակի միջնակարգ դպրոց

3-րդ տեղ Ձորագլի միջնակարգ դպրոց։

Հաղթողները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության գավաթներով և պատվոգրերով։

1-3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կմասնակցեն մրցաշարի՝ սեպտեմբերի 28-29-ին կայանալիք եզրափակիչ (հանրապետական) փուլին:

Հիշեցնենք, որ այս ուսումնական տարում բոլոր միջնակարգ դպրոցները ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են հեծանիվներ, որոնք էլ այսօր կիրառվել են մրցաշարում։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում