Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն

Հանրապետության տարածքում հունվարի 12-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 13-ին գիշերը առանձին շրջաններում, 13-ին՝ կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից ողջ հանրապետությունում ձյան տեսքով։

Հունվարի 13-14-ը առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 12-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ, 13-14-ը՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։

Երևանում հունվարի 12-ի ցերեկը, 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։

Related posts

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները