Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով

Սեպտեմբերի 17-18-ին, 21-ին կեսօրից հետո`հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացումч 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև