Առաջիկա օրերին ԵՄ-ն կկազմի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը. Կոլոննա

Ֆրանսիան հուսով է, որ Եվրոպական միության՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը արագ կընդունվի: Այս մասին Ֆրանսիայի Ազգային ժողովում ասել է արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

«Ֆրանսիան ցանկանում է արագ ընդունել պատժամիջոցների նոր եվրոպական փաթեթը: Առաջիկա օրերին այդ աշխատանքը կավարտվի»,- ասել է նա:

Կոլոննայի փոխանցմամբ՝ Ֆրանսիան և Եվրամիությունը Ռուսաստանի հանդեպ վարում են «աննախադեպ կոշտ քաղաքականություն»:

Եվրամիության կողմից պատժամիջոցների են ենթարկվել Ռուսաստանում 1200 ֆիզիկական անձ և ավելի քան 100 ընկերություն:

«Պատժամիջոցների նպատակն է առավելագույն ճնշում բանեցնել և Ռուսաստանին զրկել հակամարտությունը շարունակելու հնարավորությունից»,- ասել է Կատրին Կոլոննան և ավելացրել, թե՝ «մյուս կողմից, ո՛չ Ֆրանսիան և ո՛չ էլ Մեծ յոթնյակի որևէ այլ երկիր պատերազմի մեջ չեն Ռուսաստանի դեմ»:

Related posts

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը

Շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել