Առաջիկա օրերը՝ առանց տեղումների. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ: Հուլիսի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևանում հուլիսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Related posts

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար․ վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշները

Դեղերի ներմուծման կարգում փոփոխություններ են առաջարկվում․ ինչ է փոխվելու

TRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ երկրներին. Փաշինյան