Առաջիկա շաբաթներին տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակարաններ. Արցախի պետնախարար

Մենք Արցախի հանրապետությունում ունենք շուրջ 15-16 հազար տեղահանված անձ: Այս մասին այսօր հրավիրված ամենամյա ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Արցախի պետական նախարարի խոսքով՝ տեղահանվածների հիմնական մասը ժամանակավոր կացարաններում վարձով է բնակվում կամ հյուրատներում, հյուրանոցներում՝ պետության կողմից ապահովված:

«Տարեվերջին մենք տրամադրել ենք 108 բնակարան, որոնք կառուցվել են «Հայաստան» հիմնադրամի միջոցներով, առաջիկա շաբաթներին տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակարաններ: Ազատ բնակֆոնդից անցած տարի մենք պատրաստել ենք 467 բնակարան և հիմնական մասն արդեն տրամադրել ենք կամ ժամանակավոր կամ վերջնական տեղահանվածներին: Այս պահին 2862 բնակարան կառուցման փուլում է գտնվում: Ընթացքում են բանակցությունները տարբեր բարերարների հետ: Հավանաբար մի քանի հարյուր բնակարանի կառուցման աշխատանքներ բարեգործական միջոցներով կիրականացնենք»,- ասաց Բեգլարյանը և ընդգծեց, որ ՀՀ-ում տեղակայված ընտանիքների մի մասը վերադառնում է Արցախ:

«Մենք հույս ունենք, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում էականորեն կնվազի ՀՀ-ում գտնվող տեղահանվածների թիվը»,- նշեց նա:

Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է բնակարանային խնդիրը մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ լուծել:

Related posts

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ուկրաինական դրոնները հարձակվել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում