Առաջարկվում է մեկ տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ օրենքի ժամկետը

Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրեր։ Նախագծով առաջարկվում է մեկ տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը։

Օրինագծով առաջարկվում է՝ բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցում, սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերի փոխհատուցման տրամադրում, անշարժ գույքի հարկի փոխհատուցում, ականների պայթյունից տուժած անձանց բժշկական օգնություն և դրամական աջակցություն, ականների պայթյունից զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրվող աջակցություն։

Related posts

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների