Առաջարկվում է ընդունել որոշում, որով անհայտ կորածի, ինչպես նաև գերեվարվածի ընտանիքները ևս 1 ամիս կստանան սոցիալական աջակցություն

2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ հիմնավորման՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. սեպտեմբերի 5-ը։ Սակայն մինչ այսօր քաղաքացիական անձանց շրջանում կան անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդունել որոշում, որով անհայտ կորածի, ինչպես նաև գերեվարվածի ընտանիքները ևս 1 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300 000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2022 թ. հոկտեմբերի 5-ը:

Related posts

Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ

Գլենդեյլում փոստային գողությունների և խարդախության մեղադրանքով 5 հայ է ձերբակալվել

Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում