Առանց ծնողական խնամքի մնացած արցախցի երեխաները ՀՀ-ում խնամակալ կունենան

ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ՀՀ այն համայնքը, որում նրանք տեղակայվել են, իր լիազորությունների շրջանակում խնամակալ, կամ հոգաբարձու կնշանակի։

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի»-ի ճեպազրույցում ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկալ Տաթևիկ Ստեփանյանը։

Փոխնախարարը շեշտեց, որ արդեն կան նան դեպքեր։

Տաթևիկ Ստեփանյանը նաև ասաց, որ ԼՂ–ից բռնագաղթած 83 տարեց բնակվում է սոցապնախարարության 6 խնամքի հաստատությունում։

«Նրանցից 17-ը դեռ սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի ծերանոցից են տեղափոխվել։ Տարեցիներից 50-ը միայնակ են, նրանք կշարունակեն խնամք ստանալ մեր հաստատություններում»,- հավելեց նա։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ