Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իրավապահ համակարգի այս որոշմանը՝ գրելով.
«Ողջունելի են սառնասրտությունն ու խոհեմությունը, որ դրսևորեցին իրավապահները՝ թույլ չտալով տեռորիստների աջակիցներին իրականացնել Մայր Աթոռում բախում հրահրելու իրենց փափագը։
Զինված հեղաշրջման կոչ արած Աջապահյանը, իհարկե, կձերբակալվի, բայց բախում ու տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի»։
Ինչպես հայտնի դարձավ, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։