Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ

Մարտի 25-ին, ժամը՝ 00։10-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակից ստացվել է ահազանգ՝ «OPEL» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված ապօրինի որսված կենդանի խեցգետնի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Հ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել է 43 կգ խեցգետին։
Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակն առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։
Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

 

Related posts

Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե