Ապօրինի ձեռնարկատիրության դեպք՝ Գյումրիում

Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրու 32-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինություններում պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ:

Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խցաններ, իրեղեն այլ ապացույցներ:

32-ամյա տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվել է ալկոհոլային արտադրատեսակների պատրաստմամբ և իրացմամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Գյումրու բնակիչը տանը և կից օժանդակ շինություններում պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը