ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում հայկական պատվիրակությունը ՌԴ-ում է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հոկտեմբերի 21-22-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել պետականաշինության և տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական ​​հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի արդյունքում ԱՊՀ անդամ երկրների կայուն զարգացման հայեցակարգի նախագիծը հավանության արժանացավ խորհրդարանականների կողմից՝ հաշվի առնվեցին ստացված առաջարկներն ու դիտողությունները։
Այն ներառվեց ԱՊՀ ՄԽՎ հաջորդ լիագումար նիստի օրակարգում։
Հանդիպմանը քննարկվել է «Միջազգային դիտորդության մասին» մոդելային օրենքի նախագիծը։ Որպես հանձնաժողովի անդամ մոդելային օրենքի քննարկման ժամանակ ներկայացրել եմ ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ արտահերթ նախորդող ընտրությունների դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը: Դիտարկումները, որոնք ներկայացվել են հայկական պատվիրակության կողմից, ընդունվել են ի գիտություն և կքննարկվեն հաջորդ նիստում»,- գրել է նա:

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ