Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Մարտունիի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Մեղրիի լեռնանցքում և Ստեփանավանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Related posts

«Հայոց լեռների ոգին»․ Գյումրին կրկին հյուրընկալեց «Գինոսյանական օրերը»

Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասին

Սյունիքում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ