Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Այն երկրներում, որտեղ ներդրվել է աշխատաժամանակը կրճատելու հնարավորությունը, այդ երկրներում արտադրողականությունը բարձր է, անգամ արդյունաբերության ոլորտի արտադրողականությունն է բարձր: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ խոսքն անձնական կյանքի և աշխատանքի հավասարակշռման, աշխատանքից բավարարվածություն ստանալու, հոգեբանական խնդիրներից խուսափելու, աշխատանքային մոտիվացիայի բարձրացման հնարավորության մասին է:

Ըստ նախարարի՝ երկրներ կան, որոնք արդեն իսկ անցել են աշխատաժամանակի փոփոխությանը, և միջազգային փորձը ցույց է տվել, որ աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է աշխատաժամանակի՝ 8 ժամից 7 ժամ դառնալու արդյունքում: Աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու մյուսը միջոցը, ըստ Մկրտչյանի, աշխատանքային օրերի կրճատումն է 5-ից 4-ի:

«Սա նախագիծ է, դրել ենք հանրային քննարկման: Որոշում չէ, պետք է դեռ քննարկենք, պետք է քննարկենք ոլորտի ներկայացուցիչների, Կառավարության մեր գործընկերների, քաղաքացիական հասարակության հետ և կգտնենք ընդհանուր եզրեր»,- ասաց նա:

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին