Անցկացվել են գործնական պարապմունքներ

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 30-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստվածության մակարդակն ու մասնագիտական գիտելիքները։

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ