Աննա Վարդապետյանը Սինգապուրում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի և գործադիր տնօրեն Յանե Հեբների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են Ասոցիացիայի շրջանակում համագործակցության հեռանկարներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 8-ին Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք ժողովի ընթացքում:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից:

Related posts

Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ

Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Գիրքը, որպես մարդկության պատմության լավագույն ուղեկից. կայացել է «Կարապետ Հովսեփյան» մրցանակաբաշխությունը