Անձրևաջուրն ու կոյուղաջուրը բնակարաններում

Վերջին օրերին Գյումրիում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով բազմաթիվ բազմաբնակարան շենքերում կոյուղին խցանվել է, ինչը առաջացրել է անհարմարություններ բնակիչների համար: Շիրակացու 56 շենքի բնակիչներն օրեր շարունակ պայքարում են տուն լցված կոյուղաջրերի դեմ:
Խնդիրն առկա է շենքի առաջին հարկերի բոլոր բնակարաններում: Բնակիչներն ամբողջ գիշեր փորձել են սեփական միջոցներով տներն ազատել կոյուղաջրերից: Շենքի ընդհանուր կույուղու խցանման հետեւանքով յուրաքանչյուր բնակարանի կոյուղուց տուն լցվող անձրեւաջրերի մեծ քանակության պատճառով փչանում են տան վերանորոգումն ու եղած տեխնիկան. նշում են շենքի բնակիչները:

Related posts

Թուրքիայում 25 հազար մարդ ներգրավված է անտառային հրդեհների մարման աշխատանքում. Էրդողան

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները

Ակտիվ շինարարություն Արթիկում, բայց ոչ առանց խոչընդոտների