Անձամբ իմ և Կառավարության անունից վստահեցնում եմ` մենք ձեր կողքին ենք. ՀՀ նախագահը՝ Վարդենիսի ուսուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուսուցչի օրվա առթիվ հանդիպել է Վարդենիս համայնքի ուսուցիչների հետ։
Նախագահը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է մասնագիտական օրվա կապակցությամբ։ Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել ձեզ ձեր պատասխանատու աշխատանքի համար: Մենք միշտ ունենք ձեր կարիքը: Ձեր աշխատանքն անգնահատելի է, և ես անձամբ իմ և Կառավարության անունից վստահեցնում եմ ձեզ` մենք ձեր կողքին ենք։ Մենք նաև ունենք պարտավորություններ ձեր հանդեպ, ձեր աշխատանքը գնահատելու, աջակցելու առումով»:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ուսուցիչներին ներկայացրեց կրթության ոլորտում բարեփոխումների Կառավարության առաջիկա միջոցառումներն ու դպրոցների, մանկապարտեզների կառուցման ծրագրերը ինչպես Վարդենիս համայնքում, այնպես էլ ողջ հանրապետությունում։ Այնուհետև անմիջական միջավայրում նախագահը պատասխանեց մանկավարժներին հուզող հարցերին և շեշտեց, որ հնարավորությունների սահմաններում հետևողական է լինելու բարձրաձայնված խնդիրների լուծման հարցում:
Վարդենիս համայնքի մանկավարժական կոլեկտիվի հետ հանդիպումից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Շատջրեք գյուղ, ծանոթացել համայնքում նոր կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքներին:

Related posts

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր