«Անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն ՀԱՊԿ դրույթների և կանոնակարգի համաձայն». ՀԱՊԿ-ում արձագանքել են Սյունիքում ստեղծված իրավիճակին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Ինչպես փոխանցում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, կազմակերպությունում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը:

«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

Related posts

Նիկոլ Փաշինյանն այցելել է Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ

Վահագն Խաչատուրյանը և Ռիչարդ Վերման քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր

«Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագծի քննարկմանն ԱԺ-ում քվորում չի եղել