Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում Փաշինյանից

Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում երկրի Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

«Ինձ պետք է Փաշինյանի օգնությունը: Խնդրում եմ: Ես փնտրել եմ որդուս, որպեսզի գտնեմ նրան: Պաշտպանության նախարարությունից ոչ մեկը մեզ ընդաջառ չի գնացել»,- հայտնել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ միակ ելքը համարելով Հայաստանի վարչապետին դիմելը:

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները նշել են, որ ՊՆ-ից իրենց չեն ընդունել և չեն պատասխանել իրենց հեռախոսազանգերին:

Related posts

Ծառայություն, որը հանգստյան օր չի ճանաչում

ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ