Անկարայում Հռոմի պապը հանդիպել է Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հռոմի պապ Լևոն 14-րդ-ի հետ։ Առաջին օտարերկրյա այցն Անկարա իրականացրած Հռոմի պապին Թուրքիայի նախագահականում պաշտոնական արարողությամբ դիմավորել է անձամբ Էրդողանը։

Էրդողան-Պապ հանդիպումը տևել է կես ժամ, ինչին հաջորդել է կողմերի պատվիրակությունների միջև հանդիպումը, որն այժմ ընթացքի մեջ է։ Դրա ավարտից հետո նախատեսվում է Էրդողանի և Պապի ողջույնը՝ նախագահականի ազգային գրադարանում գտնվող հրավիրյալներին։

Նշվում է, որ դիմավորման արարողությանը ներկա է գտնվել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, նախագահականի գլխավոր քարտուղար Հաքքը Սուսմազը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, Նախագահի անձնական քարտուղար Հասան Դողանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը։

Նշենք, որ Լևոն 14-րդն այցելել է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի դամբարան՝ «Anıtkabir», և ծաղիկներ խոնարհել։ Հռոմի պապն իր ստորագրությունն է թողել նաև «Anıtkabır»-ի հատուկ գրքում՝ գրելով․ «Ես շնորհակալ եմ Աստծուց, որ կարողացա այցելել Թուրքիա և այս երկրին և մարդկանց խաղաղության ու բարօրության շատություն եմ մաղթում»։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ