Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա. ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առիթով:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Անկախությունը մեր ամենօրյա ջանքն ու պատասխանատվությունն է, մեր հոգատարությունը, հայրենասիրությունն ու նվիրումը։

Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա և օրենքից դուրս յուրաքանչյուր արարք մերժելի է։

Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր անկախությունը։

Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն ․․․»,- ասված է ուղերձում:

Related posts

Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել

Արենիում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է նաև էլեկտրասյանը և այլ մեքենայի․ կան վիրավորներ

Ապահովագրավճարի պարտավորություն` աշխատանքից ազատվելու դեպքում