Անդրանիկ Քոչարյանը ներկա է գտնվել ՄՈԲ-ի հատուկ ուսումնական վարժանքներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ N զորամաս` ծանոթանալու ուսումնավարժական հավաքներին և դրանում մասնակցություն ունեցող զինծառայողների հետ:

Այցի ընթացքում զորամասի հրամանատար` գնդապետ Դ. Ալեքսանյանի և զորամասի բարձր հրամանատարական կազմի հետ ներկա են գտնվել ՄՈԲ-ի հատուկ ուսումնական վարժանքներին, քննարկել են ուսումնական վարժանքներին, ՄՈԲ-ին վերաբերող խնդիրները և դրանց լուծման համապատասխան քայլերը:

Ծրագրերի մեջ ներգրավված մոբիլիզացիոն սպաների հետ քննարկել են նաև այն խնդիրների շտկումները, որոնք կարող են առաջանալ քսանհինգօրյա հավաքների ընթացքում:

Related posts

Տիգրան Ավինյանը փրկել է տղամարդու կյանքը, ով անցել էր վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Սահմանադրությունը՝ պետության իրավական հիմք

Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ