Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին: Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանի գրասենյակից:

Հարձազրույցի ընթացքում Պաշտպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանը, դրան նախորդող իրադարձություններին, որոնց հետևանքով հայերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի կարևորությունը, Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող գործընթացների՝ միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց լինելուն:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև խոցելի խբերի իրավունքների պաշտպանությանը, այդ ոլորտում առկա խնդիրներին, սեռով պայմանավորված՝ կանանց թիրախավորման դեպքերին, Հայաստանում դրա տարածվածության պատճառներին և ոլորտին առնչվող այլ հարցերի:

Related posts

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը

Համայնքների միջև փորձի փոխանակում և ուսումնական այց