Անահիտ Ավանեսյանը կնշանակվի ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020 թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահն ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը:

Նախագահը, սակայն, դեռևս չի ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամանագրերը:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան