Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Հունաստան` COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը կգործուղվեն Հունաստան:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում:

Որոշման տեքստում նշված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանին 2021 թվականի հուլիսի 21-23-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք)` բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով»:

Related posts

Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է տարածվող լուրերը

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ ՀՎԿԱԿ