Անալենա Բերբոքը Ադրբեջան մեկնելուց առաջ այցելել է հայ-ադրբեջանական սահման

Մեզ համար պատիվ էր ընդունել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պատվիրակությունը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Երասխում և Պարույր Սևակում պարեկության ժամանակ: Այդ մասին նշված է Հայաստանում Եվրամիության առաքելության X-ի միկրոբլոգում:

«Առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին և Եղեգնաձորի գրասենյակի ներկայացուցիչները պատվիրակությանը տեղեկացրին տեղում իրավիճակի մասին»,- ասված է գրառման մեջ:

Բերբոքը հայ-ադրբեջանական սահման այցելելուց հետո մեկնել է Ադրբեջան:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ