Այրվել է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար «ԳԱԶել»-ը

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Ինչպես տեղեկացրին ՆԳՆ ոստիկանությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի վերջնամասում այրվում է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Զ. Օ., 18 ուղևոր)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել` 16:33-ին: Այրվել է ավտոմեքենան․ տուժածներ չկան:

Related posts

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. Փաշինյան

Կոռեկտության սահմանների մեջ Ձեզ պահեք. բանավեճ ԱԺ-ում

Բացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասին