Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հունիսի 14-ին, ժամը 13:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին՝ երկաթգծերի մոտ, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ Ա. Ն.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:19-ին, մարվել՝ 13:36-ին: Ավտոմեքենան այրվել է:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ:

Related posts

Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի. ՆԳՆ

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. ՆԳՆ

Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները․ մանրամասներ՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունից