Այրվել է Անիպեմզայի գյուղապետարանը

Այսօր առավոտյան՝ ժամը մոտ 08:00-ի սահմաններում, հրդեհվել է Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական շենքը։ <<Այսօր>> լրատվականի հետ զրույցում վարչական ղեկավար Վարազդատ Պողոսյանը նշեց, որ շենքի տանիքը փայտից էր և այնտեղ եղել է միայն էլեկտրականություն։ Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրականության տատանումների արդյունքում։ Ըստ վարչական ղեկավարի վնասի չափը մեծ է, այրվել է 2 հարկ։ Այս պահին տեղում աշխատում են փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկ։

Related posts

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ