Այրում կայարանում այրվել է մեկհարկանի սեփական տուն․ կա զոհ

Հուլիսի 13-ին՝ ժամը 16:24-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման տեղեկություն է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան մոտակայքում, այրվում է մեկհարկանի սեփական տուն․ ներսում կա քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում կայարանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։28-ին, մարվել՝ 19:27-ին: Այրվել է տունը (մոտ 60 քմ)՝ գույքով: Տան ներսում հայտնաբերվել է Լ․ Դ․-ի (ծնված 1941թ.) դին:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին