Այս գիշեր ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 31-ի Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները ոչնչացրել են 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Դրանք ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ու Կրասնոդարի մարզերի տարածքներում:

Ուկրաինական լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ Ուֆայում հրդեհ է բռնկվել հերթական նավթավերամշակման գործարանում: Նշվում է նաև, որ այդ գիշեր դրոնների թիրախում են եղել Թաթարստանում գտնվող «Նիժնեկամսկնեֆտեխիմ» արդյունաբերական գոտու և Դոնեցկի ու Զապորոժիեի շրջանների էներգետիկ օբյեկտները:

Related posts

Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2026 թ. 1-ին կիսամյակում Շիրակում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները. ՆԳՆ

Լևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից