Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի. Թրամփ

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես կլինի: Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական մտքերը, գուցե ինչ-որ հեղափոխական և ուշագրավ բան տեղի ունենա, ով գիտի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

47 տարի տևած կեղեքումը, կոռուպցիան և մահերը վերջապես կավարտվեն՝ նշել է Թրամփը:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը