Այսօր Ստամբուլում սպասվում է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը

Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ հուլիսի 23-ին կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, և երեկոյան նախատեսված են բանակցություններ։ Դա կլինի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Մոսկվայի և Կիևի պատվիրակությունները Ստամբուլում կքննարկեն հուշագրերի նախագծերը և գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման հարցը, լրագրողներին հայտնել է Պեսկովը և հավելել, որ անհրաժեշտության դեպքում կքննարկվեն նաև այլ հարցեր։ «Նման որոշումները կկայացնեն պատվիրակությունների ղեկավարները»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի պատվիրակության կազմը նույնն է։ Այն գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ուկրաինայի՝ 14 հոգուց կազմված պատվիրակությունը կգլխավորի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Ենթադրվում է, որ բանակցությունների երրորդ փուլի բացման արարողությանը ելույթ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

Related posts

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով

Իրանի դեմ պատերազմը չի ազդել ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարման վրա. Ռուբիո

Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor