Այսօր Շիրակի մազրում տեղի ունեցած վթարից տուժել են 7-ը․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Մեծ Քեթի գյուղի վարչական տարածքում «Nissan», «Volkswagen Passat» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաների բախման արդյունքում «Գյումրու» ԲԿ են տեղափոխվել 7 տուժածներ, նրանից միայն 2-ն են հոսպիտալացվել, մեկը՝ վնասվածքաբանական բաժանմունքում, մյուսը՝ վիրաբուժական բաժանմունքում, մնացած 5-ը հետազոտություններ անցնելուց հետո գնացել են տուն։ Այս մասին «Այսօր» լրատվականի հետ զրույցում նշեց «Գյումրու» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Վերջինս հավելեց, որ տուժածները տեղափոխվել են տարբեր վնասվածքներով, սակայն ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Մեծ Քեթի գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan», «Volkswagen Passat» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից