Այսօր շատ կարևոր հանդիպում է տեղի ունենալու. Միշելը՝ Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի հետ նախատեսված բանակցությունների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել այսօր սպասվող Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և իր մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը:

Միշելը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կհաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր կամքը:

«Այսօր շատ կարևոր հանդիպում է տեղի ունենալու: Մի քանի շաբաթ առաջ առիթ եմ ունեցել հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում: Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, և ես հուսով եմ, որ այս հանդիպումը առիթ կհանդիսանա երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված քաղաքական կամքի հաստատման համար»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:

Related posts

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում. հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն

Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի օդային տարածքը, և այդ ծրագիրն արդեն գործում է. Wall Street Journal