Այսօրվանից կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը. ԱՄՆ դեսպանատուն

2025 թ․ հունվարի 17-ից վերստին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

«Առանց հարցազրույցի վիզա ստանալու պահանջներին բավարարող մինչև 14 տարեկան երեխաների դեպքում, որոնք ունեն գործող ՀՀ անձնագիր կամ կացության քարտ, փաստաթղթերը կարող են պարզապես ուղարկվել դեսպանատուն սուրհանդակային ծառայության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը