Ամփոփվեց «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը

 2025 թ. նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, տեղական և միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներ և ծրագրի մասնակիցներ:
 Միջոցառման պաշտոնական մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի ինստիտուտի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է, իսկ այս տարի ընդունված Երիտասարդության մասին օրենքն ամրագրում է պետության կողմից ոլորտում կատարվող քայլերը և կարևոր սկզբունքները:
 Շարունակելով ողջույնի խոսքերը՝ ՀՀ-ում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին նշել է, որ երիտասարդական աշխատանքի մասնագիտացումը հզոր բազմապատկող ազդեցություն է ունենում, երբ վերապատրաստված երիտասարդական աշխատողները մատուցում են ավելի արդյունավետ ծառայություններ պատանեկան ու երիտասարդական խմբերին՝ համայնքներում ստանձնելով խթանիչ դեր։
 Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը՝ անդրադառնալով երիտասարդների դերի կարևորությանը բոլոր ոլորտներում և ընդգծելով, որ ՏԻՄ-երը պետք է նպաստեն նրանց զարգացմանը, ակտիվացմանը և համայնքային գործընթացներին ներգրավմանը
 «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը ամփոփելով ողջույնի խոսքերը՝ շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և նշեց. «Դուք՝ երիտասարդական աշխատողներդ, մեր համայնքների առաջատար և շարժիչ ուժն եք: Այս վերապտրաստման ծրագիրը պարզապես ուսուցում չէ, այլ ռազմավարական ներդրում՝ ձևավորելու մասնագետների, ովքեր կոչված են աշխատելու երիտասարդների՝ ամենազգայուն և նաև ամենակարևոր շերտի հետ։ Իրական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է տեղում ապահովել բարձր մակարդակի մասնագիտական համագործակցություն, և երիտասարդական աշխատողը պետք է հանդես գա որպես հմտություններով, կարողություններով ու պատասխանատվությամբ զինված առաջնորդ: Մեր վերապատրաստումը հենց դրան է ուղղված, և դուք այն հաջողել եք»:
 Պաշտոնական ելույթներին հաջորդեց ծրագրի ընթացքն ու արդյունքները ներկայացնող կարճ տեսահոլովակի ցուցադրություն։ Որից հետո ծրագրի մասնակիցներից, մասնավորապես՝ համայնքապետարանների, երիտասարդական կենտրոններ գործարկող կառույցների և հասարակական կազմակերպությունների երիտասարդական աշխատողներից մեկական ներկայացուցիչ կիսվեցին վերապատրաստման դասընթացին մասնակցության իրենց փորձառությամբ, մարտահրավերներով և հաջողություններով:
Վերապատրաստման ծրագրին վերաբերող մարտահրավերների ու հնարավորությունների մասին իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացրին ԱՄՆ Խաղաղության կորպուսի երիտասարդական ծրագրերի ղեկավար Ստեփան Սհոյանը և երիտասարդական ոլորտի փորձագետ, դասընթացավար Աննա Եղոոյանը:
 Միջոցառման ավարտին ծրագրի բոլոր մասնակիցները, ովքեր նաև մասնակցել էին գիտելիքների ամփոփիչ գնահատմանը, ստացան մասնակցության հավաստագրերը:
 Ծրագիրն իրականացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

✅ 2025 թ. նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:…

Опубликовано YIC Armenia. Youth Initiative Centre NGO Понедельник, 1 декабря 2025 г.

Related posts

ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից