Ամունդի կուտակային կենսաթոշակային ֆոնդի գործունեությունը Հայաստանում առանցքային էր այս կարևոր ռեֆորմի իրականացման տեսանկյունից. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում փոխվարչապետը ընդգծել է մասնավորապես կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետ գործունեությունը Հայաստանում, ինչը հնարավոր է դարձել նաև կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների պետության հետ համագործակցության արդյունքում:

«Մեզ համար հպարտություն է, որ Հայաստանն այս ոլորտում օրինակելի է շատ երկրների համար:

Ամունդի հեղինակավոր միջազգային կազմակերպության գործունեությունը Հայաստանում ոչ միայն առանցքային էր այս կարևոր ռեֆորմի իրականացման տեսանկյունից, այլև ազդակ է միջազգային հանրությանը Հայաստանում ներդրումներ իրականացնելու և խոշոր ծրագրեր նախաձեռնելու համար:

Առաջադեմ Կառավարիչների գործունեությունը պետք է նպաստի նաև երկրում կապիտալի շուկայի զարգացմանը՝ ոլորտի լավագույն փորձի ու գիտելիքի օգտագործմամբ»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Related posts

Բուժաշխատողի օրը` Գյումրիում

Մակրոնը տեղեկացրել է Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի մասին

Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել