ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ՝ պահանջելով հավատարիմ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու իրենց պարտավորվածություններին

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է Պետքարտուղարության կայքը, Պոմպեոն ճնշում է գործադրել առաջնորդների վրա՝ կոչ անելով հավատարիմ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու իրենց պարտավորվածություններին և հետևել ԼՂ հիմնախնդրի դիվանագիտական կարգավորման հասնելու սկզբունքին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Պետքարտուղարը շեշտել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա ընդգծել է Մոսկվայում հոկտեմբերի 1-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության իրականացման կարևորությունը, որը վերահաստատվել է հոկտեմբերի 17-ին Փարիզի կողմից արված հայտարարությամբ՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին նախագահներ Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության համաձայն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ