ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Հանդիպումը տեղի է ունեցել պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև բանակցություններից հետո և փակ է եղել լրատվամիջոցների համար՝ հայտնում է CNN Turk- ը:
Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները քննարկել են Գազայի ճգնաժամը, Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայցը, որը ներկայացված է Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը, Վաշինգտոնի կողմից F-16 կործանիչների վաճառքը Անկարային և թուրք-ամերիկյան կապերը:
Բլինքենը Թուրքիա էր ժամանել ուրբաթ երեկոյան։ Այստեղից հետո ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Հունաստան, Հորդանան, Կատար, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Պաղեստին և Եգիպտոս։

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 76 ընտրատեղամասերից