ԱՄՆ-ում սաստիկ փոթորիկների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է 20 մարդ. ABC News

Ամերիկայի հարավային նահանգներում սաստիկ փոթորիկների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, այդ թվում՝ Կենտուկիում 9-ամյա մի տղա, որին ջրի հոսքը տարել է ավտոբուսի կանգառ գնալիս: Այս մասին ապրիլի 7-ին հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով նահանգապետներին և պետական ​​այլ պաշտոնյաների:

Հորդառատ անձրևներից ու փոթորիկներից տուժած բնակավայրերում փրկարարական աշխատանքը շարունակվում է: Նշվում է, որ ներկայումս մահվան դեպքեր կան վեց նահանգում՝ Թենեսիում, Միսսուրիում, Կենտուկիում, Ինդիանայում, Արքանզասում և Միսիսիպիում։

Վնասվել են մի քանի նահանգների ենթակառուցվածքներ՝ ջրածածկ են եղել ճանապարհներ, քանդվել են ծառեր և էլեկտրահաղորդման գծեր։ Լրատվականի տվյալով՝ վերջին շաբաթվա ընթացքում պտտահողմի ավելի քան 90 դեպք է գրանցվել։

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

«Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները

Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր